«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մայիսի 25-ին կառավարական առանձնատների տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խնջույք՝ սահմանամերձ բնակավայրերի շրջանավարտների համար։
Այս միջոցառման համար ծախսվել է 1 մլն 700 հազար դրամ։ Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։ Ըստ այդմ, ուտեստներին և խմիչքին հատկացվել է 1 մլն 132 հազար դրամ, սպասքի վարձակալությանը 182 հազար դրամ, սպասարկող անձնակազմին՝ 210 հազար դրամ։
Մնացած գումարը ծախսվել է սեղանների և աթոռների վարձակալության համար։ Ծառայությունները մատուցել է «Բաբկեն Ղազարյան Ասատուրի» Ա/Ձ-ն։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: