
Այսօր՝ ժամը 18։30-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանեն եկեղեցականները։
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման այս ակցիայի նպատակը Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականն է հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում: