Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:
Այս մասին նշեց Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտպան Զորայր Հարությունյանը:
«Միջնորդությունը ներկայացվել էր երեկ երեկոյան: Նիստը գումարվեց 23:00-ի կողմերը և շարունակվեց մինչև ուշ գիշեր: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան 10:00-ին հրապարակվեց որոշումը: Դատարանը մերժեց միջնորդությունը` հիմնավոր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»,- ասաց Հարությունյանը: