Instagram-ը շուտով կարող է թույլ տալ զետեղել մինչև 1 ժամ տևողությամբ տեսահոլովակներ
| Դիտվել է`
Հունիսի 5-ին այս մասին էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal թերթը:
Թերթի աղբյուների տվյալներով՝ Facebook-ը, որն Instagram-ի սեփականատերն է, քննարկում է տեսահոլովակների տևողության ավելացման հնարավորությունը, որոնք բեռնում են այդ հավելվածի օգտատերերը: Այս պահին Instagram-ում կարելի է զետեղել տեսագրություն, որը տևում է առավելագույնը մեկ րոպե:
Առայժմ պարզ չէ, թե մեկժամանոց տեսահոլովակների գրանցման հնարավորությունը կվերաբերի սոսկ Instagram Stories-ին, թե ամբողջ ծառայությանը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ