Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի գրառումը.
«Դժվար էր պատերացնել, որ մեր երկրում կգա այն օրը, երբ մեղադրողը չի առարկի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ, ինչպես այսօր Գևորգ Սաֆարյանի: Ես նման բանի ականատեսը երբեք չեմ եղել: Սա իրոք աննախադեպ է; Աննախադեպ էր նաև գլխավոր դատախազի կողմից Մասիսի քաղաքապետի լիազորությունների դադարեցումը: Կարող ենք հույս ունենալ, որ մի օր դատախազությունը իսպառ կհրաժարվի պատժողի իր գործառույթների և արդարադատություն կիրականացնի»: