Թեեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը շարունակում է պաշտոնավարել, սակայն նրա որդին՝ Մարատ Դուրյանին ազատել են աշխատանքից։
Նա բավական երիտասարդ տարիքում զբաղեցրեց բազմաթիվ բարձր պաշտոններ և եթե այս պաշտոնանկության մեջ դիտարկենք այն նրբերանգը, որ նա Վերահսկիչ պալատի ղեկավար Յոլյանի աղջկա ամուսինն է, դժվար չէ կռահել նաև Յոլյանի հետագա ճակատագիրը։
Մարատ Դուրյանի փոխարեն նշանակվել է Էդուարդ Հովհաննիսյանը։