
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: