Ճապոնացի դիզայներներ Տերույուկի և Յուկա Իշիկավաները CGI անիմացիայի օգնությամբ ստեղծել են համակարգչային աղջիկ, որի անունը Սայա է։
Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի լուսանկարները հրապարակել են ճապոնական սոցցանցերում և նշել են, որ նա սովորում է ավագ դպրոցում: Հետաքրքրվողների մեծամասնությունը չի կարողացել տարբերել անիմացիոն մոդելը իրական աղջկանից:
Ավելի ուշ, Տերույուկի և Յուկա Իշիկավաներն աղջկան շարժման մեջ են ներկայացրել՝ 3D-անիմացիայի օգնությամբ: