Քննադատության մասին
Մեկ որակյալ քննադատությունը միլիոն գովասանքի խոսքեր արժե:
Վերջերս, մեր հաճախորդներից մեկը շատ զգուշորեն մի խնդրի մասին բարձրաձայնեց` կապված մեր աշխատանքի հետ: Սկսեցի խորանալ, լրացուցիչ հացրեր տալ` խնդրի էությունն ու աղբյուրը հասկանալու նպատակով: Զարմացավ: Կարևորը, խնդիրը արագ լուծեցինք, իրեն հազար անգամ շնորհակալություն հայտնեցի, որի այդ մասին ինձ ասել էր: Էլի զարմացավ 🙂
Ի՞նչ ստացվեց: Հաճախորդը տեսավ իր կողմից բարձրացված խնդրի նկատմամբ հետաքրքրություն, բարձրացված խնդրին արագ արձագանքում, արված առաջարկի իրագործում և զգաց իր կարևորությունը: Մենք էլ նմանատիպ խնդիր էլ չենք ունենա:
Այնպես որ մի վախեցեք ու մի փորձեք խուսափել քննադատություններից: Քննադատությունից դասեր քաղելը տանում է զարգացման, իսկ միայն գովասանքներ լսելը` տոտալ լճացման:
Ով հասկացավ կշահի, ով չհասկացավ` անընդհատ գովասանքներ լսելով, շատ բան կկորցնի: