«Հույս ունենք, որ առնվազն հաջորդ տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հույս ունենք, որ առնվազն հաջորդ տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նախատեսվում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։

Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել ՊԵԿ-ի և ընդհանրապես կառավարության առաջ՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները։ Դա պետք է տեղի ունենա մի քանի հիմնական գործոնների հաշվին՝ առաջինը ստվերի կրճատումն է և օրինականության ապահովումն է, երկրորդն այն է, որ գործարարները ՀՀ-ում ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, ու հույս ունենք, որ այդ միջոցները կրկին կներդրվեն տնտեսության մեջ ու կնպաստեն պետական եկամուտների ավելացմանը։ Հույս ունենք, որ առնվազն հաջորդ տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում»։