«Սասնա ծռեր 3»-ի գործով դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ:
Այսպիսով՝ դատարանը բվավարարեց Տ.Սարգսյանի պաշտպաններ Գրիշա Բալասանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը, որով նրանք խնդրում էին վերացնել կալանավորումը, կամ մեկ այլ խափանման միջոցով փոխարինել, կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Որպես միջնորդության հիմանվորում պաշտպանական կողմը նշել էր Տիգրան Սարգսյանի առողջական վիճակը, նա երկրորդ կարգի հաշմանդամ է, սոցիալական դժվարին վիճակը:
Պաշտպանները մեջ էին բերել նաև հունիսի 5-ին «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում, էր, որ զինված պայքարի էջն այլևս փակված է, ուստի՝ ազատության մեջ գտնվելով՝ Տ.Սարգսյանը հակաիրավական գործողություններ չի իրականացնի և պատշաճ վարքագիծ կդրսևորի: