Facebook-յան օգտատեր Կարեն Վարդանյանը իր էջում գրել է. «Արմատ Ինժեներական Լաբորատորիա- ակումբը հայտարարում է ընդունելություն 10-ից 16 տարեկան պատանիների համար: ԱրմՌոբոտիքսը գիտակրթական լաբորատորիա է, որտեղ աշակերտները աշխատում են հայաֆիկացված «Աղուէս» և «Կրիայ» համակարգչային ծրագրավորման լեզուները:
Աշակերտները կարողանում են ստեղծել սեփական նախագծեր, կատարել թիմային աշխատանք, կիրառել հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։ Ինժեներական Լաբորատորիայում երեխաները կսովորեն նաև ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, կմշակեն սեփական ռոբոտները: Ակումբի սաները կմասնակցեն Դիջիկոդ պատանեկան ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման մրցույթներին և Ամառային տեխնոլոգիական ու ինովացիոն ճամբարներին:
Մոտակա խմբի համար ունենք 7 ազատ տեղ: Դասընթացը տեղի է ունենում շաբաթը 2 օր` 2 ժամ տևողությամբ: Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (37411) 548881 (ներքին`12) հեռախոսահամարով կամ այցելել ք. Երևան, Հակոբ Հակոբյան փող., 3 շեն, 3-րդ հարկ:
Դասընթացը կմեկնարկի ս.թ հոկտեմբերի 24-ից»: