Հեռուստալրագրող Գոհար Հայրապետյանի գրառումը. «Տղամարդը միայն մի ձև ունի իր սերն ապացուցելու։ Երբ մոտս ասում են՝ գիտես, դե հիմա իր մոտ բարդ շրջան է, կանցնի, ես կսպասեմ։ Կամ՝ ինքն ինձ սիրում է, ես գիտեմ, սիրում է, պարզապես ժամանակավոր թայմ աուտ է խնդրել։ Կամ՝ հիմա մի քիչ խառն է, բայց կկարգավորվի։ Ես ինձ հազիվ եմ զսպում նման դեպքերում, որ անտակտ ու բարձրաձայն չծիծաղեմ։
Կանայք սև գոտի ունեն ինքնախաբեության դանում։ Ուրեմն սիրելիներս, տղամարդը միայն մի ձև ունի իր սերն ապացուցելու։ Երբ ստանձնում է պատասխանատվություն այդ կնոջ ճակատագրի հանդեպ։ Ականջներիդ օղ արեք, քիթիկներիդ էլ պիրսինգ»։