Ավստրալիայում ավտոմեքենա է հրդեհվել: Դրա պատճառը կարող է հանդիսանալ ավտոմեքենայի ներսում պայթած iPhone 7-ը, հաղորդում է news.softpedia.com-ը:
Ավտոմեքենայի սեփականատերը՝ Մեթ Ջոնսը պատմել է, որ ինքը թողել է իր IPhone 7-ն ավտոմեքենայի մեջ ու գնացել սերֆինգով զբաղվելու: Վերադառնալուն պես նա բացահայտել է, որ ավտոմեքենայից ծուխ է բարձրանում:
Ավտոմեքենան բացելով՝ ավստրալացին տեսել է, որ սրահի համարյա կեսը ոչնչացվել է: Նրա խոսքով` հրդեհի պատճառ կարող է հանդիսացած լինել միայն ավտոմեքենայում գտնվող սարքը, քանի որ դրանից բացի ներսում չի եղել բռնկվելու ունակ ոչ մի սարք: