Արարատ Միրզոյանի արդարացումները. «Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր»,- անդրադառնալով իր`Դուշանբե կատարած այցի շուրջ առաջացած աղմուկին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ առանց փողկապի այդ հանդիպմանը փոխվարչապետը մեկնել է «առաջին բորտով» և քսան հոգանոց պատվիրակությամբ`բյուջեից ծախսելով 20 միլիոն դրամ:
«Պետք էր ԱՊՀ-ում գործընկերներին հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ։ 20 մլն թիվը ուռճացված է, խոսքը 14 մլնի ծախսի մասին է»,- գրել է լրագրող Աստղիկ Մարգարյանը: