SOS հեռուստահաղորդման ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հետեւյալ ահազանգը. «Հունիսի 7-ի գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS – ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի (լուսանկարում) իրավաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին»:
ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ հայտնում է.
«Հունիսի 8-ին՝ ժամը 00.50-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 21-ամյա մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22.47-ի սահմաններում, իրեն է զանգահարել մի տղամարդ և պահանջել, որ խոսելու նպատակով հանդիպեն։ Իրենց փողոցում նստել է իրեն զանգահարած տղամարդու ավտոմեքենան, որը զանգահարողը վարել է անհայտ ուղղությամբ։ Պահանջել է, որ մեքենան կանգնեցնի, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ գնում են անմարդաբնակ վայր՝ խոսելու։ Կրկին հորդորել է կանգնեցնել մեքենան։ Այդ ընթացքում վարորդը մի պահ արգելակել է, ինքն էլ օգտվելով առիթից դուրս է եկել մեքենայից ու քայլել իրենց տան ուղղությամբ։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդին զանգահարած անձը հանդիսանում է Նորաբաց գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Աշոտ Մ․-ն, որը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին։ Կատարվածի հանգամանքները հետաքննությամբ պարզվում են»: