Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Պատգմավորները երաշխավորում են, որ գտնվելով ազատության մեջ՝ Արամ Մանուկյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց:
«Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները»,- նշված է փաստաթղթում:
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը նույնպես անձնական երաշխավորություն ներկայացրեցին ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: