Shadow Brokers ցանցահենային խումբը հայտարարել է, որ ցանկանում է աճուրդի հանել գողացված դիտարկման միջոցները, որոնք օգտագործել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ կապված խումբը:
Գնորդների հետաքրքրությունը շարժելու համար Shadow Brokers-ը հրապարակել է ծրագրերի օրինակ: Ցանցահենները հայտարարում են, որ այդ ծրագրերի օգնությամբ կարելի է ջարդել այն ծրագրերը՝ մշակված Juniper Networks, Cisco և Fortinet ընկերությունների կողմից, որոնք կանխում են համակարգչին չթույլատրված մուտքը:
Ցանցահենները հաղորդագրությունը հրապարակել են իրենց Tumblr ֆոտոբլոգի էջում: Մի քանի փորձագետներ դիտարկել են աճուրդի հանված ծրագրերի օրինակները: Նրանց խոսքով` այդ ծրագրերն իրենց մի քանի տարի է, ինչ հայտնի են և իրականում լուրջ սպառնալիք չեն ներկայացնում: Մյուսները համարում են, որ դա շինծու ակցիա է, քանի որ ցանցահենների խումբը աճուրդով հետաքրքրված մարդկանցից դրամը պահանջում է բիթքոինի տեսքով, հայտնում է RIA Novosti-ն: