«Քաղաքական գործչի ամեն մի խոսքը պետք է ունենա հետևանք, կամ լիրաժեք ապացուցվի, կամ հերքվի…». Արգիշտի Կիվիրյան
Advertisement 1000 x 90

«Քաղաքական գործչի ամեն մի խոսքը պետք է ունենա հետևանք, կամ լիրաժեք ապացուցվի, կամ հերքվի…». Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարներն ազատվել են «Բաղրամյան 26» ճամպրուկով փող տանելուց:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հրապարակային հայտարարություն նախկինում տեղ գտած հանցագործությունների մասին ու այս կապակցությամբ Նիկլոը պարտավոր է ոչ միայն հայտարարություններ անել, այլ նաև իր հայտարարության համար հիմք հանդիսացած ու իր ձեռի տակ եղած բոլոր ապացույցները հրապարակայնորեն ներկայացնել իրավապահ մարմիններին, պահանջելով այդ կապակցությամբ հարուցել քրեական գործեր, որպեսզի բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Ու ընդհանրապես, ներկայիս գործադիրի ամեն մի հայտարարություն նախկինների կատարած հանցագործությունների, կոռուպցիայի մասին պետք է դիմումի ու կից ապացույցների տեսքով ուղարկվի իրավապահ մարմիններին:

Ու հույսով եմ լրագրոնղներն էլ իրենց հերթին այս ու մնացած այլ հայտարարությունների կապացությամբ հետևողականություն կցուցաբերեն ու մենք էլ կտեղանանանք այդ ամենի հետևնանքների մասին:

Քաղաքական գործչի ամեն մի խոսքը պետք է ունենա հետևանք, կամ լիրաժեք ապացուցվի, կամ հերքվի…»: