Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն Է տվել այն օրինագծին, որը տարրական և միջին դասարանների աշակերտներին արգելում Է դպրոցում օգտվել շարժական հեռախոսներից, տեղեկացնում Է BBC-ին:
Օրենքի նախաձեռնող Է հանդես եկել երկրի կրթության նախարարությունը. այնտեղ գտնում են, որ արդյունքում երեխաները կսկսեն ավելի շատ ժամանակ հատկացնել պարապմունքներին, բացի դրանից, դա կօգնի Համացանցում դպրոցականների հետապնդումների և պոռնոգրաֆիայի դիտումների դեմ պայքարում:
Օրենքը քննադատողները, սակայն, պնդում են, որ արգելքը գործնականում հնարավոր չի լինի կյանքի կոչել և վերահսկել դրա կատարումը: Խորհրդարանական ընդդիմությունն օրինագիծը համարում Է իշխանությունների փիառ-քայլը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ արգելքը սահմանելու խոստում Էր տվել անցյալ տարվա իր նախընտրական արշավի ընթացքում:
Ազգային ժողովի պատգամավորներն օրինագծի օգտին քվեարկել են ձեռքերը վեր պարզելով: Այժմ փաստաթուղթը պետք Է հաստատի Սենատը:
Օրինագծի համաձայն, մինչ և 15 տարեկան երեխաները ներառյալ իրենց սմարթֆոնները պետք Է աչքից հեռու պահեն՝ գտնվելով դպրոցի շենքում կամ նրա տարածքում:
Կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն փաստաթուղթը որակել Է «օրենք՝ 21-րդ դարի համար, օրենք՝ թվային հեղափոխության դարաշրջանի համար»:
«Բաց լինելով ապագայի տեխնոլոգիաների համար՝ մենք չպետք Է կուրորեն համաձայնենք դրանց բոլոր հնարավոր կիրառություններին»,-ասել Է նա Ազգային ժողովում:
Օրինագիծն ընդունելիս դրանում ուղղում Է մտցվել, որի համաձայն, ուսուցիչները նույնպես պետք Է իրենց հեռախոսները հեռու պահեն՝ աշխատանքի ժամանակ գտնվելով դպրոցի տարածքում:
Եթե օրինագիծը հավանության արժանանա սենատորների կողմից, այն ուժի մեջ կմտնի արդեն սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին:
Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է 2016 թվականին, սեփական սմարթֆոն ունի 12-ից մինչ և 17 տարեկան դպրոցականների 90 տոկոսը: