Ստյոպա Սաֆարյան. «Բայց Սամվել Ֆարմանյանը ճիշտ է ասում»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Բայց Սամվել Ֆարմանյանը ճիշտ է ասում»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Բայց Սամվել Ֆարմանյանը ճիշտ է ասում, որ Միքայել Մելքումյանը և ԲՀԿ-ը պետք է խուսափեն Սերժ Սարգսյանին քաղաքական բռնապետ անվանելուց: Եթե դա տղայական ու էմոցիոնալ հարթության վրա հասկանալի է /2014-ին Ս.Ս.-ի ու ՀՀԿ-ականների՝ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթների դիմաց մանրադրամը վերադարձնելու առումով/, ապա քաղաքական առումով դա խայտառակության է վերածվում հենց ԲՀԿ-ի համար:

Ստացվում է, որ ԲՀԿ-ն, յուր ղեկավարն ու Միքայել Մելքումյանը մասնավորապես 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելիս, 2014-2016թ. Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք նրան ու Սերժ Սարգսյանին սատարելիս ու 2015թ. դեկտեմբերին “քաղաքական բռնապետի” համար սահմանադրություն կարելիս ու գովազդելիս, և ընդհանրապես՝ ՀՀԿ-ի  ու նրա կառավարությունների ընդունած սահմանադրաօրենսդրական ակտերին կողմ քվեարկելով որպես ՀՀ քաղաքական դաշտում ազդեցիկությամբ երկրորդ ուժը անուրանալի ներդրում ու վաստակ են ունեցել Հայաստանում քաղաքական բռնապետության հաստատման գործում:

Ըստ այդմ՝ ավելի խայտառակ բան է ստացվում. Միքայել Մելքումյանը և ԲՀԿ-ը այժմ միացել են թավշյա հեղափոխությանն ու ժողովրդին, որը տապալեց երկրում հաստատված “քաղաքական բռնապետությունը” ու ինչու են քանդում մի բան, որի ստեղծմանն իրենք նույնպես մասնակցել են: Մի խոսքով, ինչքան վերլուծում ու խորանում ես, վերլուծվում ու խորացվում է, բայց ամեն եզրակացության ժամանակ խայտառակ բան է ստացվում: Այնպես որ, կարելի է հետևել Սերժ Սարգսյանի օրինակին ու գրել. Սամվելը ճիշտ էր, ես՝ սխալ: Գոնե Նաիրա Զոհրաբյանից օրինակ վերցնի, թե ինչպես պետք է նվազագույն խոցելի ելույթ ունենա այդքան խոցելիության պայմաններում: Դե չասեմ, թե Սամվել Ֆարմանյանի շանտաժի տողատակերում կոնկրետ ինչ կարելի էր նկատել Միքայել Մելքումյանի մասով…. Օֆ աման….

Հ.Գ. Ոչ մի անձնական վիրավորանք որևէ մեկի հասցեին չգրվի»:



Նման նյութեր