Արա մեկ-մեկ նենց եմ զարմանում, որ դուք /երկու կողմերդ էլ/ նստում եք ու քաղաքական վեհ թեմաներ եք քննարկում կամ ընդդիմություն vs իշխանություն կոնֆիգուրացիաներ եք փորձում վերծանել ու լուծումներ տալ։
Արա ախր մի հարց տամ՞ ով եք դուք՞ Ես էլ պատասխանեմ այդ հարցին՝
Դուք էն մարդիկ եք, որ արդեն մի քանի տարիա անցել, բայց մինչև օրս չեք ջոգում, որ ձեր հաշիվը դա ֆեյսբուքի ձեր սայտը չի։
Դուք մինչև հիմա չեք ջոգում, որ քեփս լոքով լատինատառ կոմմենթ կամ ստատուս գրելը դա չի նշանակում, որ դուք ավելի մեծ ուշադրություն եք գրավում։
Դուք մինչև հիմա էնքան խակ եք, որ կարաք գնաք մեկի կոմմենթ լայքեք ու 10 րոպե հետո էտ նույն թեմայի հակառակ մասը շեյռ անեք ձեր պատին։
Ախր դուք էն մարդիկ եք, որ ձեր ասած սայտը բացել եք աղջիկ կպցնելու՝ Siruns canOtananq բառերի շնորհիվ, իսկ աղջկերքը նկար դնելու համար ու էսօր դառել եք քաղաքագետ։
Դուք դաժե ձեր կողմից բացաց ֆեյքին չեք կարում տիրություն անեք։
Արա/աղչի սթափվեք, անցեք ձեր գործերով, ամեն մեկդ ձեզ դրել եք գրագետի տեղ, թեմա քննարկողի ու ավելին՝ քաղաքական խաղերում ջոգողի տեղ էն ինչ դուք ընդամենը հասարակ, քաղաքականություն բան չհասկացող ու պռոստո անիմաստ կարծիք հայտնողներ եք։
Արա/ աղչի սուս մնացեք էլի, լալկվեք, պռոստո անցեք ձեր բնականոն կյանքին, սա ձեր բանը չի, սա ձերը չի, ախր հասկանում եք՞ ախր շաաատ թույլ եք, շաաատ։
Ժողովուրդ խնդրում եմ ձեզ, աղերսում, պաղատում անցեք ձեր բնականոն կյանքով ապրեք, ճանապարհը փակիք, ձեր ուզածին հասաք, հիմա սսկվեք ձեր գործով զբաղվեք, թող էն մարդիկ ում վստահել եք իրանց գործով զբաղվեեեն այ xorquru gandzukner:
Հուսամ կհասկանանք ինչ եմ ասում, իսկ եթե չհասկանաք ու շարունակեք ձեզ դնել վեհ մտածողի տեղ, դուք միշտ մնալու եք խնդալու կարգավիճակում ու իրավիճակում և էս դեպքում գրագետ մարդու տպավորություն թողնելու համար ավելի լավա լռեք/օրինակ իմ նման/, քան բան խոսեք՝ ապացուցելով որ գրագետ չեք։
Մերսի, ցտեսություն։