Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն հայտնեց, որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում ստացել է:
«Հունիսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը 17:50-ին մահացել է»,- հայտնեցին ոստիկանությունից:
Զարզանդ Գաբրիելյանը հավելեց, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: