
Աշխարհահռչակ երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել: Իր գրառման մեջ նա խոսել է իր ընկերոջ՝ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդեն մասին.
«Սաստիկ ցնցված եմ CNN-ի մեկնաբան Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Կյանք, մշակույթ, ճշմարտություն, խոհարարական արվեստ. մենք կորցրինք այս ամենի մի ազնիվ դեսպանի: Ես պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել:
Հայաստանում՝ վերջինիս հեղինակային հաղորդման շրջանակներում: Մեր սերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին ու բոլոր երբեւէ ճանաչածներին»: