Հետազոտողների միջազգային խումբը անալիզի է ենթարկել այտուցային ժանտախտի հայտնի հարուցիչներից երկու հնագույն գենոմ, որոնց տարիքը հասնում է 3800 տարվա: Գիտնականների կարծիքով՝ իրենք հայտնաբերել են ժանտախտի ցուպիկի շտամը, որը համարվում է ինֆեկցիայի նախնին, որն առաջացրել է Սև մահը, Հուստինիանոսյան ժանտախտը և Չինաստանում ժանտախտի երրորդ համավարակը: Այս մասին նշված է Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Yersinia pestis բակտերիան Հին աշխարհի դարաշրջանի, Միջնադարի և Նոր ժամանակների մահաբեր համավարակների պատճառն է: Գիտնականները անալիզի են ենթարկել միկրոօրգանիզմների մի շարք հնագույն նմուշներ, որոնք թվագրված են ուշ նեոլիթով և վաղ բրոնզի դարով, սակայն դրանք չունեին գեներ, որ հատուկ են ախտահարույց շտամներին: Դրանք մասնավորապես չունեին լվերի վերապրելիության համար անհրաժեշտ ԴՆԹ-ն, որոնք համարվում են կաթնասունների շրջանում ժանտախտի ցուպիկի փոխանցողը:
Նոր շտամներն առանձնացվել են հիվանդության երկու զոհերից, որոնք մոտ 4 հազար տարի առաջ թաղվել էին միևնույն գերեզմանում: Գենետիկ անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մարդկային մասունքները պատկանում են փայտի հատման պատմամշակութային հանրույթին, որը տարածված էր Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներում: Նրանք զոհվել են ժանտախտի ցուպիկի միևնույն շտամի պատճառով
Ցույց է տրվել, որ միկրոօրգանիզմներն ունեին հիվանդության այտուցային ձևի զարգացման համար անհրաժեշտ բոլոր գեները: Գտածոն թույլ է տալիս 1000 տարով հետ տանել կրծողներին, մարդկանց և այլ կաթնասուններին վարակելու ունակ ժանախտի ցուպիկի վտանգավոր ձևի հայտնվելու ժամանակը:
Այս տարվա հունվարին Օսլոյի և Ֆերարայի համալսարանների հետազոտողները հայտարարել են, որ միջնադարյան Եվրոպայի այտուցային ժանտախտի համաճարակը, որն անվանել են Սև մահ, հարուցվել էր ոչ թե առնետների, այլ մարդկանց կողմից: Մարդու վրա մակաբուծվող լվերը և ոջիլները նպաստել են հիվանդության տարածմանը: Համաճարակը բռնկվել է 1347-1351 թվականներին Եվրոպայում և Ասիայում ու խլել ավելի քան 25 մլն մարդու կյանք (որոշ տարածաշրջաններում բնաջնջվել է բնակչության մինչև կեսը):