Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը. shamshyan.com

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները այսօր հունիսի 9-ին, հերթական անգամ բողոքի ցույց են իրականացրել, գյուղապետ Վահան Ուռուսյանին մեղադրելով բյուջեյի միջոցները մսխելու, բերակամներին գործի տեղավորելու և հողերն ու գույքը սեփականաշնորհելու մեջ: Իրավիճակը գյուղում լարված է արդեն մի քանի օր:

Խնդրին տեղյակ է նաև Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը, ով այսօր էլ կրկին չայցելեց գյուղ: Բնակիչների հետ հանդիպել է Լոռու մարզից ընտրված պատգամավոր ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանը և ոստիկաններ: Գյուղապետի համախոհների և նրա աշխատանքից դժգոհողների մեջ պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են քաշքշուկներով:

Գյուղացիները պահանջում են մարզպետից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարից, որպեսզի բացահայտեն գյուղապետի ապօրինությունները, ինչպես նաև գյուղում վերկանագնեն հանգիստ մթնոլորտը:

shamshyan.com