Google Chome-ը շատ արագ իջեցնում է նոութբուքի մարտկոցի ցուցանիշները և տարածում է օգտատերերի տվյալները Google-ին: Սրանք միայն այս բրաուզերից բողոքների մի փոքր մասն են:
Chrome-ը հիմա շատ տարածված է: Այն շատ թեթև է և արագ: Շատերի համար այս բրաուզերն առաջին բանն է, որ տեղադրում են նոր սարքավորման մեջ:
Սակայն այս կատարյալ թվացող բրաուզերը ևս ունի մի շարք թերություններ:
Chrome-ը հետևում է ձեզ
Բրաուզերը Google-ին է փոխանցում ձեր մասին ցանկացած տեղեկատվություն՝ գտնվելու վայրերը, որոնումները, դիտած նյութերը և այլն: Սա արվում է նրա համար, որպեսզի բրաուզերը ձեզ ցուցադրի այն գովազդը, որ պետք է: Google-ում նշում են, որ սա արվում է բրաուզերը յուրաքանչյուր օգտատերի հարմարեցնելու համար:
Chrome-ը իրեն ավելորդ բաներ է թույլ տալիս
Chrome-ը ավելին է, քան հասարակ բրաուզերը: Այն կարծես օպերացիոն համակարգ լինի ձեր օպերացիոն համակարգի ներսում: Օրինակ՝ օգտատերերը նկատել են, որ բրաուզերը սքանավորում է իրենց փաստաթղթերը: Այս միջոցով բրաուզերը ստուգում է դրանց անվտանգությունը: Սակայն բրաուզերը ստուգումների համար թույլտվություն չի հարցրել;
Chrome-ը վնասում է նոութբուքի մարտկոցը
Նոութբուքերի մարտկոցները սովորաբար շատ շուտ են լիցքթափվում, իսկ այս բրաուզերը նպաստում է դրան: Անգամ պարզապես սոցցանցի էջերը թերթելիս նոութբուքը շատ արագ լիցքաթափվում է:
Անգամ Edge-ն ավելի քիչ է ծախսում լիցքավորումը, քան Chrome-ը: Firefox-ը և Opera-ն մի քանի անգամ գերազանցում են Chrome-ին:
Chrome-ը զբաղեցնում է շատ ծրագային ռեսուրսներ
Բացի մարտկոցի աշխատանքից, Chrome-ը վնասում է նաև հիշողությանը և պրոցեսորի աշխատանքին: Բրաուզերը ցանկացած ընդլայնման համար գեներացնում է նոր գործողություն, ինչպես նաև իրականացնում է էջերի ռենդերինգ:
Chrome-ն արդեն ամենաարագ բրաուզերը չէ
Մի ժամանակ Chrome-ն իրոք ամենաարագ բրաուզերն էր: Սակայն, եթե ցանկացած էջ բացեք Chrome, Firefox, Opera, Vivaldi և Edge բրաուզերներով, կտեսնեք, որ դրանց արագությունները գրեթե հավասար են:
Տարբերություններ, իհարկե, կան, սակայն տարբերությունները կարելի է հաշվել միլիվայրկյաններում:
Chrome-ի ինտերֆեյսը դժվար է կարգավորել
Բրաուզերի ինտերֆեյսը շատ հարմար է և հեշտ: Այն շատ հարմարավետ է մինչև այն պահը, երբ դուք ցանկանում եք կարգավորել այն:
Բրաուզերը գրեթե թույլ չի տալիս հարմարեցնել բրաուզերի ընդլայնումները՝ ըստ ձեր ցանկության:
Safari-ում ստեղծները, հասցեների և որոնումների տողերը կարելի է դասավորել՝ ըստ ձեր ցանկության, Vivaldi-ում հնարավոր է կարգավորել ներկառուցված վահանակները և խմբավորել էջերի դասավորությունը, իսկ Firefox-ի ինտերֆեյսը կարող եք փոխել այնպես, ինչպես ուզում եք:
Սիրարփի Աղաբաբյան