Ի՞նչ կցուցադրի Apple-ը WWDC 2018-ի ընթացքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կցուցադրի Apple-ը WWDC 2018-ի ընթացքում

Թարմացված MacBook Air, երկորդ iPhone SE,նոր ականջակալներ և օպերացիոն համակարգի նոր կարգավորումներ. այսպիսի անոնսով է ներկայանում Apple ընկերությունը WWDC 2018-ին:

Այսօր երեկոյան Apple ընկերությունը կներկայացնի իր նորություններն իր իսկ սեփական կոնֆերանսի ժամանակ:

Ինչպես միշտ, Թիմ Կուկը կկանգնի McEnery Convention Center-ի բեմի կենտրոնում և կպատմի, թե ինչ արդյունքների է հասել ընկերությունը վերջին ամիսների ընթացքում:

  1. Նոր Mac

Ընկերության ամենասպասված նորություններից մեկը MacBook Air-ի թարմացումներն են: Այս արտադրանքը չի թարմացվել արդեն մի քանի տարի: Ըստ շշուկների՝ ընկերությունը լուրջ փոփոխություններ է արել նոութբուքում, և անգամ հնարավոր է, որ այն շուկա դուրս գա այլ անվամբ:

Սպասվում է նաև, որ կներկայացվեն MacBook Pro շարքի նոր թարմացումները: Հիշեցնենք, որ այս արտադրանքը վերջին շրջանում շատ է քննարկվում՝ որպես իսկական խնդիր օգտատերերի համար:

  1. iPhone SE 2

Կոմակտ հեռախոսների սիրահարներն արդեն երկար ժամանակ սպասում են iPhone SE 2-ի թողարկմանը:

Սովորաբար հունիսին կայացող կոնֆերանսների ժամանակ ընկերությունը չի ներկայացնում սմարթֆոններ, սակայն iPhone SE 2-ն այնպիսի սմարթֆոն չէ, որի համար անհրաժեշտ են գովազդային երկարատև արշավներ:

3, Air Power

iPhone 8-ի և iPhone X-ի թողարկումից անցել է գրեթե կես տարի, սակայն դրանց աքսեսուարները դեռևս չեն ներկայացվել: Խոսքը հատկապես անլար լիցքավորման աքսեսուարների մասին է: Նախատեսվում է, որ այսօր այս սարքավորումները կլինեն ամենասպասված արտադրանքները:

  1. Նոր ականջակալներ

Արդեն մի քանի տարի է, ինչ Apple-ը և Beats Electronics-ը համատեղ փորձում են զարգացնել Apple Musice-ը: Դրա հետ կապված պարբերաբար թողարկվում են աքսեսուարներ Beats Electronics-ի ապրանքային նշանով:

Սպասվում է, որ այսօր ևս կներկայացվեն նաև նոր ականջակալներ:

Սիրարփի Աղաբաբյան