Շիրակի մարզում կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին պոռնկությանը նպաստելու մեղադրանքով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, որից հետո պարբերաբար զանգահարել է վերջիններիս ու հրավիրել հյուրանոց, որտեղ մարմնավաճառները 5000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ` որպես միջնորդավճար իրեն վճարելով 1000-2000-ական դրամ գումար, իսկ մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ ճանաչելով և տեղյակ լինելով, որ վերջինս նույնպես զբաղվում է մարմնավաճառությամբ, հյուրանոցային համարները որպես կացարան պարբերաբար տրամադրել է վերջինիս` պոռնկությամբ զբաղվելու համար:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։