Մեր երկրում ավելի շատ դերասան կա քան էլեկտրիկ, զոդող, մեխանիզատոր միասին վերցրած։ Էս երկրի զարգացման առաջնային պայմաններից մեկը միջին մասնագիտական կրթության զարգացումն է՝ պրոֆտեխնիկումների, ուսումնարանների, քոլեջների դերի բարձրացումը, արժեհամակարգային փոփոխությունը։ Անկեղծ եմ ասում մեզ այդքան ԲՈւՀ -եր պետք չեն, տնտեսության զարգացման համար առաջնային են դառնալու արհեստավորների կայացումը ,ներգրավումը արտադրական գործընթացներում, հավատացեք գործարանները չեն կարող այդքան մասնագետներ պատրաստել իրենց ուժերով, նույն խնդիրը կա գյուղատնտեսության ոլորտում, չկան մասնագիտացված տրակտորիստներ, կոմբայնավարներ, ներկա պահին նրանց մեծ մասը կամ ավագ սերունդ են, կամ ինքնուս երիտասարդներ։ Մի քանի տարի հետո մենք բախվելու ենք այս խնդիրներին։ Օդի ջրի պես պետք են մեր երկրին այս մասնագետները և այս մասնագիտոիթյունների պրոպագանդան։ Պարտադիր պիտի պրոպագանդվի այս ոլորտը։
Մեր երկրում ավելի շատ դերասան կա, քան էլեկտրիկ, զոդող, մեխանիզատոր միասին վերցրած
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ