Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում։ Զովաբեր գյուղում տեղատարափ կարկուտը գրեթե ոչնչացրել է մեծ թվով ծառեր ու ծաղիկներ։ Վնասներ է կրել նաև գյուղատնտեսությունը։
Գյուղացիները հույս ունեն, որ կառավարությունը կփոխհատուցի կրած վնասը, հակառակ դեպքում իրենք նորից կմնան նույն տաշտակի առաջ, այն է՝ իրենք պետք է հոգան վնասների փոխհատուցման խնդիրներն ու բանկերից վերցված վարկերը չգիտեն՝ ինչպես են փակելու։