«Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների ՀԴՄ կտրոններն անվավեր են. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների ՀԴՄ կտրոններն անվավեր են. hetq.am

Ֆեյսբուքյան օգտագեր Լիլիթ Շատախցյանը գրառում էր կատարել, որ մի քանի խոշոր սուպերմարկետների ՀԴՄ կտրոնները ստուգել է Պետական եկամուտների կոմիտեի ՀԴՄ կտրոնների նույնականացման համակարգով, ինչի արդյունքում պարզել է, որ դրանք անվավեր են։

«Հետքը» նույնպես որոշեց ստուգել խոշոր սուպերմարկետների, մանր խանութների, դեղատան և հիվանդանոցի կողմից տրված ՀԴՄ կտրոնները։ Արդյունքում՝ նույնականացման համակարգը անվավեր ճանաչեց մեր ձեռքի տակ եղած «Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների կողմից տարբեր ամսաթվերին տրամադրված ՀԴՄ կտրոնները։

Ստորև ծանոթացեք «Հետքի» կողմից ստուգված ՀԴՄ-ների արդյունքներին․

ք

Պետեկամուտների կոմիտեի լրատվականից «Հետքին» հայտնեցին, որ խնդիրը կարող է ծրագային լինել, այսինքն՝ ՀԴՄ սարքը համաժամանակեցված չէ ՊԵԿ-ի ծրագրի հետ:

Ամբողջությամբ՝ hetq.am