«Սա հազվադեպ օրինակներից է, որ Նիկոլի որոշման ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ հետ միանշանակ համաձայն եմ»
Advertisement 1000 x 90

«Սա հազվադեպ օրինակներից է, որ Նիկոլի որոշման ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ հետ միանշանակ համաձայն եմ»

Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Պարտադիր կուտակայինը երբ նոր էին մտցնում, խիստ դեմ էի։ Հիմնական մտահոգություններս հետևյալն էին. ի՞նչ երաշխիք կա, որ ֆոնդերը չեն թռնի, եթե թռան, ո՞վ է վերադարձնելու ինձնից գանձած գումարները, ինչո՞ւ ընդամենը 3 հիմնադրամ, ինչպե՞ս է պաշտպանվելու կուտակված գումարը արժեզրկումից, ի՞նչ կլինի գումարի հետ, եթե մահանամ թոշակի տարիքից ավելի վաղ։

Գիտեի, որ ԱՄՆ-ում կուտակային ֆոնդերի հետ լիքը խնդիրներ են լինում։ Օրինակ՝ թոշակի տարիքին հասնելիս մարդիկ հանկարծ հասկանում են, որ կառավարող հիմնադրամները կուտակած փողի կեսն աննկատ թռցրել են տարբեր վճարների տեսքով։

Իսկ, օրինակ՝ Աշոտ Խուրշուդյանը միշտ կողմ էր կուտակայինին։

Մի քանի ամիս առաջ այդ հարցերը Աշոտին տվեցի, մեծ մասին մանրամասն պատասխանեց ու հասկացա, որ մեր համակարգն իրականում շատ թույն արտոնություններով համակարգ է։ Օրինակ՝ սպասարկման վարձը պետբյուջեից է ու ֆիքսված է (այսինքն կուտակածդ գումարի տոկոս չէ, որ տարեցտարի աճի՝ ավելի ու ավելի շատ փող տանելով քեզնից), տարեկան մոտ 10 տոկոս եկամտաբերություն է և այլն, և այլն։

Ու սա հազվադեպ օրինակներից է, որ Նիկոլի որոշման ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ հետ միանշանակ համաձայն եմ։

Էսքանը։ Դե քլնգե´ք 🙂 »:



Նման նյութեր