«Մեկ ամիս առաջ իմ մի քանի գործընկեր ոստիկանապետի թափուր պաշտոնում ամենաարժանի թեկնածու էին համարում Արսեն Այվազյանին: ՀԻմա թափուր է մնացել քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, նույն իմ գործընկերները այդ պաշտոնում էլ ամենաարժանի թեկնածու տեսնում են նույն Արսեն Այվազյանին: Հարգելիներս, մի հատ կողմնորոշվեք, թե ձեր ընկերը, որ պաշտոնին է արժանի: Ախր սրանք երկու տարբեր պաշտոններ են, տարբեր ունակություններ, տարբեր հմտություններ, տարբեր գիտելիքներ, տարբեր հնարավորություններ պահանջող: Թե կարևորը պաշտոնն է, կապ չունի որտեղ:
Սթափվելու ժամանակն է: Կարող ա դեռ Աղվան Հովսեփյանին երանի տա՞նք:
ՀԳ. Կարծում եմ գործընկերներիս մեղքով չէ այս խառնաշփոթը, այլ նրանից, որ այսօր շատերը պատրաստ են ու ստանձնում են ցանկացած առաջարկվող պաշտոն` քննիչից, քրեական հետախուզություն, հետո ոստիկանապետ»,- իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը: