Սերոբ Խաչատրյանի գրառումը.
Այսօր ԲՈՀ-ի նախագահ նշանակված Սմբատ Գոգյանի մասին կարող եմ ասել հետևյալը։ Սմբատը խորությամբ հասկանում է ժամանակակից կրթության խնդիրները։ Շատ բաներ եմ սովորել Սմբատից՝ մաթեմատիկական և բնագիտական կրթության մասին։ Սմբատը ղեկավարում է Հայաստանի մաթեմատիկայի դպրոցականների օլիմպիական թիմը, որը լավ արդյունքներ ունի։ Սմբատը աշխատում է նաև Սաուդյան Արաբիայի թիմի հետ։ Շատ լավ գիտնական է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, նա կարող է առաջնորդել կրթության բովանդակության փոփոխությունները, հատկապես մաթեմատիկայի և բնագիտության ոլորտում։ Չեմ կարող ասել, ինչպես կաշխատի նա ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում։ Համենայնդեպս, անկաշառ է ու սկզբունքային։ Տեղեկացա նաև, որ նախկին ղեկավարին՝ Լիլիթ Արզումանյանին, պատշաճ չեն տեղեկացրել աշխատանքից ազատվելու մասին։ Դա ճիշտ չէ։ Լիլիթ Արզումանյանը փորձում էր դիմադրել ճնշումներին։ Նախկին իշխանությունների օրոք դա հեշտ չէր, բայց նա փորձում էր։