Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը.
«Արդեն շաբաթից ավել է՝ ինչ ամեն մի նոր նշանակման կապակցութամբ նշանակվողի /հատկապես հանրությանը քիչ ծանոթների դեպքում/ մոտիկ-ծանոթները գրում են՝ համոզված եմ, որ ոլորտում, համակագում լուրջ բարեփոխումներ կանի:
Այ ձեր ցավը տանեմ, ոնց որ թե մինչև այժմ այդ ոլորտի աշխարհացունց բարեփոխման որևէ աշխարհացունց գաղափար կամ ծրագիր տվյալ մարդը չի հայտնել, հոդված չի գրել, որևէ հարթակում հանդես չի եկել, նույնիսկ մի քանի պարբերություն ստատուս չի գրել, որ մարդիկ իմանան, կամ էլ միայն իր շրջապատին է ասել:
Որևէ ոլորտի բարեփոխման, ռազմավարական ծրագիրը հո՞ մի բան չի, որ գնան պաշտոնին նստեն, մուսան գա: Լավագույն դեպքում ներքևի օղակների պրոֆեսիոնալ մարդիկ են դա գրելու /եթե իհարկե իրենից ավելի անտեղյակ չեն/, ինքն էլ իրականացնի /քյարը մեզ մնա, PR-ն էլ իրեն/: Ու իրավիճակի դրամատիկականությունը լավագույնս դրսևորվում է այն ժամանակ, երբ լրագրողները տվյալ անձին հարցնում են, թե ինչ է պատրաստվում անել, հնչում է պատասխանը՝ ոլորտը, համակարգը դեռ ուսումնասիրում եմ, ծանոթանում եմ:
Ասածս ինչ է՝ կարող է, վստահ եմ լավ մարդիկ են, ում ճանաչում եք: Ուզում եմ, որ այդպես լինի, թեպետ իրենց կողմից տրված վերոնշյալ պատասխանը հեչ լավատեսություն չի տալիս /որովհետև պետական կառավարման նրբություններին ու ոլորտին ծանոթանալը անգամ մեկ տարին բավարար չէ/, բայց գոնե դուք իմացեք, թե ինչ եք գրում: Ֆեյսբուքցինեը կասեին՝ ձեզ տեսած պահեք, յա….
Շատ բարի օր բոլորին»: