Վիճաբանություն-ծեծկռտուք Տավուշի մարզում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վիճաբանություն-ծեծկռտուք Տավուշի մարզում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մարդանյանի և Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Հարությունյանի միջև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վ. Հարությունյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մարդանյանի մարմնի տարբեր մասերին։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարդանյանը «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com