Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Այդ մեզ համար են իրենք «հորքուրի գանձեր»։ Թե որ իրենց հարցնեք՝ Չերչիլներ ու Քիսինջերներ…»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Այդ մեզ համար են իրենք «հորքուրի գանձեր»։ Թե որ իրենց հարցնեք՝ Չերչիլներ ու Քիսինջերներ…»

Վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վաղանշանակները…

Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին եմ մտածում։ Հասկանալի է շարժառիթը։ Մարդն իր սկզբունքներին չի դավաճանել։ Խղճի ձայնով է առաջնորդվել ու… շատ ուժեղ հարված հասցրել Փաշինյանի կառավարությանը։ Մեղադրելու՞ է։ Ոչ մի դեպքում։ Դա անխուսափելի էր Մանեի դեպքում, անխուսափելի է նաև ներկա նախարարների մեծամասնության դեպքում։ Որովհետև… եկեք այսպես ասենք՝ քաղաքականությունը դեռ չի «փչացրել» նրանց։ Նրանք դեռ անհատներ են, ում ինքնասիրությունն իրենց համար շատ ավելին արժե, քան հանրային շահը։ Սկզբունքայնության անվան տակ քողարկվում է պատասխանատվության բեռից հրաժարվելը։ Հակառակ պարագայում Մանեն կհասկանար, որ հրաժարվելով նախարարի պաշտոնից, նա հրաժարվում է նաև պարտադիր կուտակային համակարգից ապագայում պարտադիր բաղադրիչը հանելու հնարավորությունից։ Որովհետև ուրիշներից է սկսելու պահանջել այն, ինչն ինքը կարող էր անել։

Բա ուրիշ ի՞նչ էր կարելի սպասել հանկարծ նախարար դարձած մարդկանցից։ Վաղանշանակները, ինչպես սիրում է ասել Վահան Ասատրյանը, այլ կերպ չեմ կարող դրսևորվել։ Օբյետիվորեն չեն կարող։ Գիշերները իրենց իսկ ծառայողական թանկարժեք մեքենաները Երևանի փողոցներում թաքուն քշող բարձրաստիճան նորանշանակները վկա։ Օդանավում հարցազրույց տվող և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երեխաներին քիչ տեսնող փոխվարչապետը վկա։ Ունքերի խաղով իր իսկ խոսքին «իմաստնություն» հաղորդող ԱԽՔ-ը վկա։

Նայեք այդ մարդկանց դեմքերին։ Ուշադրություն դարձրեք նրանց շարժուձևին։ Այդ մեզ համար են իրենք «հորքուրի գանձեր»։ Թե որ իրենց հարցնեք՝ Չերչիլներ ու Քիսինջերներ…



Նման նյութեր