Հունիսի 8-ից վերականգնվել Է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը: Համապատասխան որոշումն ընդունվել Է Ռուսաստանի կառավարության կողմից: Արտահանումը ժամանակավորապես կասեցվել Էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ուժը կորցրել Էր այն հատուկ նորման, որը սահմանված Էր Ռուսաստանի օրենսդրությամբ: Այդ մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հունիսի 13-ի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության այս քայլը, որը միտված Է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հավաստում Է եվրասիական պայմանավորվածությունները կատարելու երկրի մտադրությունը, նշվում Է փաստաթղթում:
Վերին Լարսը Ռուսաստանի և Հայաստանի միջև միակ ավտոմոբիլային ճանապարհի անցակետերից մեկն է: Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստան փայտանյութի արտահանման սահմանափակումը հանվել Էր 2017 թվականի հունվարին: Այն ժամանակ հայ և ռուս ձեռնարկատերերը հնարավորություն ստացան 2017 թվականի հունվարի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստան բնափայտ ու չմշակված փայտանյութ ուղարկել անմիջականորեն Վերին Լարսով: Նոր նորման նման հնարավորություն Է ընձեռում անժամկետ հիման վրա:
Ռուսաստանից փայտանյութի մատակարարումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, նախևառաջ այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրացնելիս, ինչպիսիք են՝ Էլեկտրահաղորդման մալուխային գծերի տեղակայումը, մետրոպոլիտենի և երկաթուղիների շինարարությունը: Բացի այդ, ընդունված որոշումը նպաստում Է Միության բոլոր երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացմանը: