Արցախյան լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ստեփանակերտում բողոքի ակցիաներ կազմակերպող «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամ Վահան Բադասյանին, գրել է.
«Եթե էսօրվա հավաքին իշխանափոխություն պահանջող Բադասյան Վահանը ներկա լինի,
խնդրում եմ հարցնեք՝ 380 մլն դրամ վարկը ինչպե՞ս ա վերցրել ու ինչպե՞ս ա «ջրել»։ Երկրորդ հարցը՝ բանակին հաց մատակարարելու մենաշնորհը ինչպե՞ս ա ստացել ու քանի՞ տարի է բանակին անորակ հաց մատակարարել ՝ զինվորին թողել սոված… Այ կեսօրից հետո «ընդդիմադիր դարձած», մենք քո նմանների դեմ ենք պայքարում, դու ում դեմ ես պայքարում ???»։