Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումով վերջիններս, սակայն ոչ թե արդարացվեցին, այլ նրանց խափանման միջոցը կալանքից փոխվեց ստորագրությունը չհեռանալու մասին: Մասնավորապես, դատարանը մեղմացրեց Սեֆիլյանի նկատմամբ պատիժը՝ նշանակվեց ազատազրկում՝ 5.5 ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց պատգամավորների երաշխավորությամբ:
Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: