22-ամյա Արսենն ինքնաթիռի տոմս է գնել. նա վերադառնում է Հայաստան՝ ժամկետային զինծառայության. armtimes.com
Advertisement 1000 x 90

22-ամյա Արսենն ինքնաթիռի տոմս է գնել. նա վերադառնում է Հայաստան՝ ժամկետային զինծառայության. armtimes.com

22-ամյա Արսեն Խաչատրյանը, որ արդեն 7 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում, ինքնաթիռի տոմս է գնել և հունիսի 13-ին վերադառնալու է Հայաստան: Նա այլևս չի ցանկանում խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից և որոշել է բանակ գնալ:

Մեզ հետ հեռախոսազրույցում, խոսելով այդ որոշման պատճառների մասին, Արսենն ասաց. «Մեր երկիրը փոխվեց, Նոր Հայաստանի համար կարելի է գալ ծառայել»:

Ավելացրեց, որ վերադառնալու որոշումը կայացրել էր ավելի վաղ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմեր այդպիսի կոչով. «Երբ հեղափոխությունը եղավ, ես որոշեցի»:

Ռուսաստանում Արսենի շրջապատում կան երիտասարդներ, որոնք նույնպես զորակոչային տարիքի են: Նրանք, սակայն առայժմ չեն որոշել վերադառնալ: Արսենի օրինակին հետևելու կամ դրանից հրաժարվելու մասին երիտասարդները կորոշեն ավելի ուշ: «Տեսնենք ինձ ոնց կընդունեն, դրանից կախված կորոշեն»,- կեսկատակ ասաց նա:

Արսեն Խաչատրյանը Կրասնոդարում ապրում է ընտանիքի հետ: Նրանք Ռուսաստան են մեկնել Աբովյան քաղաքից:

armtimes.com