Հայկ Հարությունյան. «Նոր կառույց եմ ստեղծում՝ էներգետիկայի գործակալություն»
Advertisement 1000 x 90

Հայկ Հարությունյան. «Նոր կառույց եմ ստեղծում՝ էներգետիկայի գործակալություն»

Էներգետիկայի նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի գրառումը. «Նոր կառույց եմ ստեղծում՝ էներգետիկայի գործակալություն։ Լինելու է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որ զբաղվելու է հիմնականում էներգետիկայի ռազմավարական զարգացման ծրագրերով։ Գործակալության ներքո կգործի նաև հետազոտական և խորհրդատվական մարմին, որ կպատրաստի վերլուծական աշխատանքներ՝ էներգետիկայի պետական քաղաքականությանը աջակցելու նպատակով։ Նորարական ծրագրեր մշակելով, պիլոտային ծրագրեր իրականացնելով,առաջնահերթորեն նպաստելու ենք գյուղական համայնքներում մաքուր էներգիայի տարածմանը։ Դրանով նպաստելու ենք աղքատության հաղթահարմանը և փոքր ու միջին բիզնեսի մրցունակության բարձրացմանը։ Լինելու են շատ ավելի շատ գործառույթներ։

Ով ցանկանում է միանալ այս գործին, որպես պրակտիկանտ, հիմնական աշխատող, աջակից, խնդրում եմ գրեք ինձ։ Մեզ պետք են հետազոտողներ, էներգետիկներ, տնտեսագետեր, իրավաբաններ, մարկետոլոգներ և ծրագրի կառավարիչներ»։



Նման նյութեր