Ի՞նչ է փոխվել Մկոյի կյանքում «Վաստակավոր արտիստ» կոչումից հրաժարվելուց հետո
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է փոխվել Մկոյի կյանքում «Վաստակավոր արտիստ» կոչումից հրաժարվելուց հետո

Ի՞նչ է փոխվել Մկոյի կյանքում «Վաստակավոր արտիստ» կոչումից հրաժարվելուց հետո։ Այ էս հարցը երել մտքովս անցավ, թե ինչա փոխվել մեր Մկոյի կյանքում այն պահից, երբ նա հրաժարվեց վաստակավորի կոչումից ու տենց էլ ինչքան ուսումնասիրեցի չհասկացա իր կյանքի փոփոխությունը։

Շատ եմ սիրում դերասան Մկոյին, բայց մարդ Մկոն, ով մեծ հպարտությամբ ու բոյից բոյ ֆոտոյով հրճվանքով հայտարարեց կոչման մասին, հետո ճնշման տակ հրաժարվեց այդ կոչումից, իմ համար անհասկանալի է։

Ախր վատը էնա, որ իրա կյանքում բան չփոխվեց է, որ իմանամ փոխվելա։ կուրախանամ։ Բայց մաքսիմումը ինչ փոխվելա, դա էն մի քանի հազար ձևական լայքն էր, որը մարդիկ դրեցին ու վսյո։

Հուսամ Մկոն, որպես հասուն մարդ մի օր կբացատրի, թե ինչի համար ընդունեց կոչումը, հետո էլ կհիմնավորի խի հրաժարվեց։

Ես ոչ մի ադեկվատ բացատրություն չեմ տեսնում բայց հույս ունեմ նա կունենա հստակ ու մեծավարի բացատրություն, թե չէ նման արարքով բեսամբ անլուրջ մարդու տպավորություն է թողնում։ ։)

Մկո ջան, միշտ չի, որ հանրության ճնշման տակ ընդունած որոշումները ընդունելի են կամ օգտակար ։)

Հ.Գ. Կարաք լիքը ինձ քննադատեք գրառմանս համար, բայց մեկա դրանից հարցի էությունը չի փոխվում ։)

Ankakh Hayastan



Նման նյութեր