Լրագրող Արփի Ոսկանյանի գրառումը.
Չեմ հասկանում՝ ինչի եք բզկտում Աննային։ Մարդը չի ասում՝ ձեր տները տվեք անապահովներին, ասում ա՝ ԵԹԵ ԲԱՐԻ ԿԱՄՔ ՈՒՆԵՔ, ժամանակավորապես եկեք օգնենք, մինչեւ ավելի հիմնավոր լուծումներ գտնենք, ժամանակավորն էլ, ասում ա, ես անձնապես երաշխավորում եմ։ Ոչ մի պարտադրանք, ոչ մի բարոյական ճնշում, որ եթե չեք տալիս, ուրեմն անխիղճ եք։ Ի՞նչ վատ բան ա ասածը կամ ինչի՞ եք պետությունը մեջ գցում, Աննան հո վարչապետը չի։
Առաջին տիկնայք միշտ էլ հարցերը բարեգործությամբ են լուծում, ոչ թե պետական միջոցների կառավարմամբ, ինչը չեն էլ կարող անել։
Ի դեպ, շատ մարդիկ առանց Աննայի հորդորի էլ իրենց տները տալիս են տուն չունեցող ծանոթներին եւ առանց վարձի։ Կա տնպահ հասկացությունը։ Մեր տանը տարիներ շարունակ տնպահներ են ապրել։ Ու նույնիսկ երբ իմ հայրական յոթ հոգանոց ընտանիքը մշտապես բնակվում էր էդ տանը, հայրս մի սենյակը՝ առանձին մուտքով եւ սանհանգույցով, միշտ առանց վարձի տալիս էր որեւէ ընտանիքի։ Հլա տալուց առաջ, հիշում եմ, իրար հետ պատերը ներկում էինք։) Երկրաշարժից հետո մեր տանը ամիսներ շարունակ երեք օտար ընտանիք էր ապրում, դրանցից մեկը ապրեց մոտ յոթ տարի։ Հիմա ես էլ ապրում եմ արտերկրում բնակվող իմ մերձավոր բարեկամի տանը, չնայած որ ինքը կարող էր վարձով տալ տունը ու փող ստանալ ամեն ամիս։ Ու նենց չի, թե փողի կարիք էլ չունի։
Մի քիչ լեն պահենք մեր սրտերը։