Հարգելի նախարարք, արդեն բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք
Advertisement 1000 x 90

Հարգելի նախարարք, արդեն բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը. «Քանի որ մեր հայրենի կառավարութանը ոնց որ թե բավականաչափ սատար կանգնեցի երեկվա ազիզ օրով, իհարկե, իմ չափի մեջ ու իմ մութ նպատակներից ելնելով, էսօր ինձ թույլ տամ մի քիչ խանգարեմ մեր մեծամեծաց և նախարարաց աշխատանքը:

Հարգելի մեծամեծք, ավագք, նախարարք, պետք եւ այլ իշխանք Հայոց մեծաց:

Կարծում եմ արդեն բավ է ձեր աշխատանքային ճաշիկների նկարները գցեք ֆեյսբուք, թե բա մենք սենց համեստ ուտողներ ենք, հաց-կարագ-պանի քաղցր չայով ենք յոլա գնում, եւ այլն:

Իհարկե, բոլորիդ բարի ախորժակ, բայց, անկեղծ ասած ձեր զուտ ֆիզիոլոգիական պրոցեդուրաները, ոչ էլ նրանց համեստության աստիճանը կամ ոճաբանությունն առանձնապես հետաքրքիր չեն:

Մի անգամ դրեցիք, հասկացանք, պետք չի էդ նույն հնարը բազմացնել՝ անճաշակության աստիճան: Սենց թե նենց ոչ ոք չի կասկածում, որ դուք եկել եք գռփելու, թալանելու կամ «ուտելու»:

Էդ իմաստով բոլորը հանգիստ են: Մնացած բաները լավ լինեն:

Հ.Գ. Մանավանդ, որ կերածներդ էլ եսիմ ինչ չի: Գոնե մի կարգին, հավեսին, մարդավարի ուտեիք, թե չէ տրուբըչկայով չայիկ, եսիմ ինչ: ) »:



Նման նյութեր