Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում. artsakhpress.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում. artsakhpress.am

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ-սրտաբան Արամ Քոչարյանն ասել է, որ առաջին օրը հետազոտություններ են անցկացրել «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում:

««Արևիկ» բուժմիավորումում զննել ենք ավելի քան 23 երեխայի: Այսօր հետազոտում ենք «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի այցելուներին, իսկ վաղը կաշխատենք Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում մեր կողմից իրականացվել է պտղի

ներարգանդային էխոկարդիոգրամա:

Կարծում եմ՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից սա շատ կարևոր քայլ է, քանի որ այցի ընթացքում հղիները հնարավորություն ունեն անցնել հետազոտություն հենց տեղում»,- ավելացրել է Ա. Քոչարյանը:

Իր հերթին իրանահայ բժիշկ, սոնոգրաֆիստ Ալֆրեդ Ավագյանը նշել է, որ ուրախալի է Արցախում տեսնել կատարելագործված բուժանձնակազմ և արդի պահանջներին համապատասխանող հիվանդանոցներ:

«Համոզված եմ, որ այս պայմաններում տեղի բժիշկները կապահովեն աշխատանքի շատ ավելի բարձր մակարդակ՝ նպաստելով բնակչության առողջական վիճակի կայունացմանը»,- ասել է Ա. Ավագյանը:

artsakhpress.am