«… Սա չէ՞ այդ մարդը…». Մեսրոպ Հարությունյան
Advertisement 1000 x 90

«… Սա չէ՞ այդ մարդը…». Մեսրոպ Հարությունյան

Մեսրոպ Հարությունյանի գրառումը. «Եվ եղավ, որ մեր աշխարհում վարչապետն ինչքան նորերի էր նշանակում պաշտոնների, այնքան Սֆաթագիրք կոչվող տարածքում բողոքի ալիք էր բարձրանում, թե նվազում է ընկերների թիվը, իսկ ոմանք էլ այդ նույն տարածքում պեղում էին նորաթուխ պաշտոնյաների տարօրինակ սֆաթներն ու անմեղ-անմեղ բացաԳանչում. «… Սա չէ՞ այդ մարդը…»: Եվ եղավ նաեւ, որ ոմանք սատար կանգնեցին տարօրինակ սֆաթներին՝ իրենց տարօրինակությունները ներկայացնող սֆաթներ տեղադրելով (մենք էլ անմասն չմնացինք այդ խաղից) եւ այդպիսով հակադարձելով «… Սա չէ՞ այդ մարդը…» ասող չարախնդացողներին: Եվ դա մոտավորապես այն օրն էր, երբ դատարանից ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները, իսկ այդ նույն ժամանակ ՓԸԴԲՈԼԻ աշխարհի մրցումների բացմանը մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիզբոնի օդանավակայանում գնդակ էր խաղում «Զաբիվակա» գայլի հետ՝ մեծ ու խորամանկ Գայլին հանդիպելուց առաջ… Եվ դա էլ, երեւի, իր տարօրինակության ցուցադրությամբ ՝ վարչապետի աջակցությունն էր տարօրինակ սֆաթների ծավալվող արշավին…»:

Պորսեմ Ա, 21-րդ դարի անհայտ գրիչ:
#ՊորսեմԱռաջին



Նման նյութեր