«Թույլ չեմ տա երկրիս իշխանությունը մեզ տանի փակուղի». Վահան Բադասյան
Advertisement 1000 x 90

«Թույլ չեմ տա երկրիս իշխանությունը մեզ տանի փակուղի». Վահան Բադասյան

Վահան Բադասյանի ֆեյսբուքյան հրապարակումը:

Սիրելի Արցախցինե՛ր:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ իմ տնտեսական գործունեության մասին, որպեսզի զանազան մեկնաբանություններից թյուր կարծիք չկազմեք։ Ազատագրված տարածքում ունեմ 370 հա վարձակալած հող, որտեղ արդեն 20 տարուց ավել է ինչ մեր գերդաստանով զբաղվում ենք հացագործությամբ։ Խորհրդային ժամանակից մեր Երևանի բնակարանը 2005-ին վաճառելով, Ֆիզուլի տարածքում կառուցել ենք ալրաղաց, ցորենի պահեստներ և հացի արտադրամաս։ Այդ աշխատանքները իրականացրել եմ նախորդ իշխանությունների հետապնդումների և ճնշումների ներքո։ Բազմաթիվ տնտեսական տուգանքներ և այլ մեթոդներ։

2010 թ զորամասերից մեկին հաց եմ մատակարարել։ 2013 թ Երևանում Սերժ Սարգսյանի կողմից կեղծված ընտրությունների դեմ ելույթ ունենալուս համար անօրեն դադարեցրել են պայմանագիրը։ Վերոնշլալ դաշտերում բազմաթիվ անգամ կրել ենք մեծաթիվ վնասներ, կապված կրծողների, եաշտի, կարկտահարման և հրդեհների հետ։ 2014-ին անձնական նախաձեռնությամբ և միջոցներով սկսել եմ ոռոգման ջրագծի կառուցման գործընթաց։

Ջրագիծը միջին 500 մմ տրամաչափի խողովակով է և կոռոգի մոտ 2 000 հա տարածություն։ Մեր հողերից 250 հա է ընկնում ոռոգման տակ։

Մյուս մասը կօգտվեն մոտ հարյուր հողօգտագործողները։ Բազմիցս դիմել եմ Արցախի կառավարությանը` ինձ վարկ տրամադրելու համար, որպեսզի ավարտեմ 18 կմ երկարության այդ հսկա ծրագիրը։ Ծրագրի արժեքը ավելի քան 700 մլն է։ Իմ վարկային պայմանագիրը 380 մլն է։ Դեռ աշխատանքները չեմ ավարտել։ Եկող աշնանը արդեն մի քանի հարյուր հա կոռոգվի։ Ձմռան կեսերին կավարտենք։ Բացի այս ամենից, այս տեղամասում իմ անձնական նախաձեռնությամբ կատարվում է նաև ծրագիր, բնակավայր կառուցելու համար, որի արդյունքում իմ կողմից ԱՄՆ-ում ստեղծել եմ հիմնադրամ, որ օրենքով սահմանված կարգով կառուցվի բնակավայրը իր ենթակառուցվածքներով։

Ոռոգման հողերի մի մասը օգտագործելու են նորաբնակները։ Ոռոգման ջրի առկայությունը կապահովի հողօգտագործողներին, որպեսզի նրանք ռիսկերից ազատվեն և կարողանան հողը օգտագործել նաև ինտենսիվորեն (այլ մշակաբույսեր ու այգեգործություն): Ամբարտակի մոտ կարելի է զարգացնել ձկնաբուծություն։ Փաստորեն ոչ միայն մոտ հարյուր մլն դրամ ծախսում եմ իմ եկամուտներից ջրագիծն ավարտելու, այլ՝ վերցրած վարկերը 8 տարվա մեջ հավասարաչափ իր տոկոսներով պիտի ետ վերադարձնեմ։

Ջրատարից հողօգտագործողներից ջրի վարձ նույնիսկ վերցնելով, վարկի ծախսերը միայն կփակվի 50 տարուց ավել ժամանակում։

Այս տարվա սկզբում մասնակցել եմ նաև ՀՀ ՊՆ հացաթխման և ալյուրի արտադրության մի զորամասի մատակարարման մրցույթին։ Այն շահել եմ, քանի որ ի տարբերություն նախորդ մատակարարների, գինը նվազ եմ դրել, 14 մլն դրամ։ Միայն մի զորամասը 14 մլն դրամ։

Մեր մատակարարված հացը վերջերս լաբորատոր և զգայաորոշման ստուգումների արդյունքում եղել է լավագույնը համեմատած մյուս զորամասերի։ Իմ բնակարանն ու ավտոմեքենան չի տարբերվում հարևանների ունեցածից։ Ունեմ նաև վարկով վերցրած հատիկահնձիչ կոմբայն և տրակտորներ։

Պարբերաբար օգտվում եմ պարարտանյութերի վարկային ձևով տրամադրումից, ինչպես օգտվում են մյուս հողօգտագործողները։

Ժամանակին փակում եմ բոլոր վարկային պարտավորությունները։ Փակում եմ նաև հարկային պարտավորությունները։ Իմ ստացած շահույթը օգտագործում եմ հիմնականում արտադրության մեջ, կատարելով ազատագրված տարածքում ներդրումներ։

Նշեմ նաև, որ բանկերը նույնիսկ գրավ չեն վերցնում ինձ պատկանող նշյալ շենքերն ու շինությունները, արտադրամասերը, հաշվի առնելով տարածքի վայրը, ռիսկայնությունը։ Բայց ես այս պահին էլ չեմ դադարեցրել ու միշտ շարունակում եմ ներդրումները։ Աղքատ չեմ և ոչ մի բանի կարիք չունեմ։ Անարդարությունների դեմ պայքարում եմ անկախ նրանից, թե իմ նկատմամբ իշխանությունները ինչ սանկցիա են կիրառել։

Ինձ երջանիկ չեմ կարող զգալ, քանի որ մեր երկրում դեռ տիրում է անարդարությունը։

Որ խաթարված է կրթությունը, անվտանգությունը, իրավունքը, պաշտպանությունը, սոցիալական ապահովությունը։ Որ սկսել և շարունակվում է արտագաղթը։ Որ անպատժելի են հովանավորված կոռուպցիոներները։ Որ մենաշնորհվում են ոլորտները։ Որ… որ… որ։

Ընդդիմադիր լինելս ինքնանպատակ չէ։

Իշխանության կամ աթոռի չեմ տենչում։

Մտահոգությունս է ստիպում՝ չլինել անտարբեր և դառնալ ընդդիմադիր։

Այլապես ես ունեմ ամենամեծ պաշտոնն ու համեստ վաստակս։

Հպարտորեն ասում եմ, որ Հացագործ եմ առաջնագծում, պաշտպաններից մեկն եմ երկրիս, իսկ պաշտոնս`ԵՐԿՐԻՍ ու ՀՈՂԻՍ ՏԵՐՆ ԵՄ։

Թույլ չեմ տա Երկրիս իշխանությունը մեզ տանի փակուղի։ Թույլ չեմ տա՝ Երկրիս իշխանությունը զավթեն անվաստակ, անճարակ և հանցավոր էլեմենտները։ Թույլ չեմ տա իշխանական սադրիչներն ու մանկլավիկները, չկայացած ստահակներն ու լրտեսները սպասարկեն թե՛ կոռումպացված իշխանությանը, թե՛ ընդդիմադիր իշխանատենչներին։

Հողագործ ու հացագործ, իր ԵՐԿՐԻ ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ՏԵՐ. Վահան Բադասյան։

13 հունիսի։ 2018։



Նման նյութեր