Չինական «Ցյուեցյաո» («Կաչաղակի կամուրջ») վերահաղորդիչ-արբանյակը հունիսի 14-ին հաջողությամբ դուրս Է եկել Լագրանժի L2 կետ Լուսնի հակառակ կողում՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում Է այդ հալո-ուղեծրում: Այդ մասին ասված Է Չինաստանի Ազգային տիեզերական վարչության հաղորդագրության մեջ:
«Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը «Չանե-4» լուսնային առաքելության համար արձակվել Է մայիսի 21-ին Չինաստանի հարավ – արևմուտքի «Սիչան» տիեզերակայանից:
«Չանե-4» հետազոտական ապարատի արձակումը, որը պետք Է փափուկ վայրԷջք կատարի Լուսնի հակառակ կողմում, պլանավորված Է այս տարվա երկրորդ կեսին: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապն անհնարին Է, ուստի «Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը պատասխանատու կլինի Երկրի և «Չանե-4» ապարատի միջև ազդանշանների փոխանցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: